Մոսկվայի 28-ամյա բնակչուհի Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ. այդպես պնդում է երիտասարդ կնոջ հայրը` 51-ամյա Արթուր Մկրտումյանը: Հոր խոսքով` դուստրն իր քաղաքացիական ամուսնու հետ մեկնել է Թուրքիա, ապա անհետացել. կապը նրա հետ ընդհատվել է երկու ամիս առաջ, այս մասին հայտնում է LifeNews-ը:
Կայքի տեղեկություններով` Մարիայի ամուսինն ադրբեջանցի գործարար Յուրի Իսմաիլովն է: Նրանք պաշտոնապես չէին օրինականացրել իրենց հարաբերությունները, այդ ամենն արել էին մահմեդական ավանդույթների համաձայն, ինչից հետո էլ աղջկա ծնողներին հայտնել էին, որ մտադիր են մեկնել Բաքու` տղամարդու բարեկամների մոտ:
Սակայն ըստ Մարիայի հոր` իրեն շատ տարօրինակ է թվացել այն փաստը, որ Ռուսաստանին սահմանակից Ադրբեջան նորապսակները որոշել էին Թուրքիայով մեկնել: Ի վերջո, սիրահար զույգը, հենց այդպես էլ վարվել է. հոկտեմբեր ամսից ծնողները դստեր մասին որևէ տեղեկություն չունեն:
Արթուր Մկրտչյանը վստահ է, որ դուստրը և նրա ամուսինն ի սկզբանե ծրագրել էին մեկնել ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ, իսկ այդ ամենը հորինել էին` պատժից խուսափելու պատճառով: Հայրը վստահեցնում է, որ զույգն այդպես էլ չի գնացել Բաքվում ապրող Յուրայի բարեկամների մոտ: