Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը` գրանցելով աշխարհի ռեկորդ

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով:

Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

 Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ:

Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրել էր 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել նրա այդ մոտեցումն ու չգրանցել աշխարհի նոր ռեկորդ:

Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Այս թեմայով