Հայ-իրանական հարաբերությունների արդի վիճակը պետք է գնահատել նորմալ. Արտյոմ Տոնոյան

Այդ հայտարարությունը պետք է ընդունել ոչ թե որպես իրականություն կամ ճշմարտություն, այլ հայտարարություն, որն ունի հսկայական քարոզչական ենթատեքստ՝ Իրանի դեմ,-Politik.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գլոբալ հակաիրանական կոալիցիա ստեղծել:

Հայտարարության հիման վրա միանգամից քննարկել այն՝ որպես տեղի ունեցած իրականություն, և որոշել Հայաստանի տեղը այդ փոփոխություններում՝ մի փոքր սխալ է, կարծում եմ: Մինչև Հայաստանի ներգրավվելը՝ համաշխարհային դաշինքն կազմելու համար դեռ երկար ճանապարհ ունեն:

Խոսելով հայ-իրանական ներկա հարաբերությունների մասին՝ Արտյոմ Տոնոյաննն ասաց.«Թերևս, մի փոքր սպասողական մակարդակ է: Տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանի քաղաքական համակարգում, և, բնականաբար, պետք է սպասել բարձր մակարդակի հանդիպումենրի՝ վիճակը հասկանալու համար: Ամեն  դեպքում, անկախ փոփոխություններից, թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բավական ինտենսիվ: Եվ այս պահին էլ, ըստ էության, հայ-իրանական հարաբերությունների արդի վիճակը պետք է գնահատել նորմալ»:

Այս թեմայով