Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է պատրաստվում

serjPolitik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 21-ին երկօրա այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ ‪Լավրովը։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ, Լավրովին կընդունի նաեւ Սերժ Սարգսյանը:  Այս տեղեկատվության հրապարակումից հետո ռուսական մամուլը ակտիվորեն սկսեց քննարկել ՌԴ Արտաքին գործերի նախարարի այցը և թե որն է լինելու բանակցությունների առարկան:

Սպասվելիք հանդիպման կապակցությամբ ռուսական “Коммерсантъ” պարբերականը հերթական անգամ անդրադարձել էր ղարաբաղյան թեմային: Ռուսական պարբերականը իր անդրադարձում հիշում է նաև Կազանում կայացած բանակցությունների առարկան:  Կազանում տապալված այսպես կոչված ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:

Լավրովի այցից առաջ և ռուսական պարբերականի հրապարակումից անմիջապես հետո իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել այն մասին, որ անհրաժեշտ է տարածքային զիջումներ անել, որպեսզի Ադրբեջանը մեկ անգամ ևս պատերազմ չսանձազերծի Արցախի դեմ:

Հասկանալի է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որոշակի պայմանավորվածությունների են եկել ադրբեջանական կողմի հետ և հիմա ամեն կերպ փորձելու են զիջումներ կորզել հայկական կողմից: Սա ռուս-ադրբեջանական հերթական դավադրությունն է հայ ժողովրդի դեմ և շատ կարևոր է, որ իշխանությունները չհամոզվեն և որ ամենակարևորն է չփորձեն ժողովրդին համոզել, որ Ադրբեջանին զիջումներ իրականացնելով մենք կկարողանանք ապրել խաղաղության պայմաններում:

Իշխանությունները, եթե իսկապես չեն պատրաստվում զիջումներ անել մի երկրի, որը գլխատում է մեր քաղաքացիներին, ապա պետք է հրահանգեն իրենց քարոզիչներին չխոսել տարածքներ վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Դիտվել է 1,427 անգամ
 


Այս թեմայով