Հայ ժողովուրդն էլ բարօրության և խաղաղության կարիք ունի. Թուրքիայի ՊՆ նախարար

531521600Մայիսի 14-15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները։ Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Երեք երկրների ՊՆ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։ Թուրքիայի ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազին հարց է ուղղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ, որին Յըլմազը պատասխանել է. «Հակամարտության կարգավորումը պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում և իրականացվի խաղաղ ճանապարհով։ Թուրքիան չի աջակցի սրանից բացի որևէ այլ տարբերակի։ Թուրքիան ադրբեջանցի ժողովրդի կողքին է»։ Նախարար Յըլմազն անդրադարձել է նաև Հայաստանի վարած քաղաքականությանը. «Հարձակվողական և բռնազավթման քաղաքականությունը որևէ պարագայում չի կարող հաջողության հասնել։ Հայ ժողովուրդն էլ բարօրության և խաղաղության կարիք ունի»։

Դիտվել է 855 անգամ
 


Այս թեմայով