Home » Real Politik » Հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի

Հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի

Turqiayi-sahmanՄի քանի շաբաթ է ինչ Թուրքիայի տարածքում քրդական ռազմական գործոնը կրկին ակտիվացել է: Օրերես տարածվեց տեղեկատվություն, որ քուրդ զինյալները վերահսկում են թուրք-իրանական սահմանային անցակետերից մեկի թուրքական հատվածը: Բախումներ են տեղի ունենում նաև հայ-թուրքական սահմանից ոչ հեռու: Վերջերս քուրդ զինյալների կողմից պայթեցվեց Կարսի գազատարը և մի շարք բնակավայրերում ռազմական գործողություններ իրականացվեցին:

Ընդհանրապես Թուրքիայում վերջին օրերին իրադարձությունները շատ արագ են զարգանում: Արդեն հայտնի դարձավ, որ հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեղյալ են հայտարարվել և նոյեմբերի 1-ին նոր ընտրություններ կիրականացվեն: Լուրեր են շրջանառվում, որ ընտրությունների 2-րդ փուլում Էրդողանի իշխանությունը փորձելու է չեզոքացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քաղաքական կշիռը և նրան չանցկացնել խորհրդարան:

Այս ամենի իրականացումից հետո, ըստ փորձագետների քրդերը էլ ավելի կատաղի պայքարի մեջ կմտնեն Թուրքիայի հետ և չի բացառվում, որ այն տարածքներում, որտեղ քրդեր են ապրում (նաև Հայաստանին սահմանակից) քրդական ինքնավարություն հռչակվի: Իրադարձությունների նման զարգացման դեպքում  հնարավոր է  հայկական կողմին հնարավորություն տրվի ազատ տեղաշարժվել հայ-թուրքական սահմանով:Այստեղ շատ կարևոր է հայկական կողմի կեցվածքը և եթե այն լիարժեք անկախ լինի, ապա դժվարություններ քիչ կառաջանան այս հարցի վերաբերյալ:  Փաստորեն կարելի է նկատել, որ շուտով հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, սակայն առանց թուրքերի մասնակցության:

Անի Ասլյան

Դիտվել է 1,105 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy