Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 225 կրակոց

սահմանՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 


Այս թեմայով