«Հայ բիճերը չեն վախեցնի մեզ» վանկարկումներ Էրդողանի տրապիզոնյան հանդիպման ժամանակ

t_8614Գարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Տրապիզոնում նախագահի ելույթի ժամանակ «ազգը» հայհոյում է հայերին: Ոչ մի միջամտություն չկատարվեց: Վաղը կներկայացնեմ հանցանքը»:

Գարո Փալյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել հուլիսի 15-ի գիշերը Տրապիզոնում հնչեցված ռասիստական հայտարարությունների համար:

Խոսքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի տրապիզոնյան հանդիպման մասին է: Դիմելով հավաքվածներին՝ Էրդողանը հայտարարել է. «Հիշե՛ք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր մահանալու ենք: Բայց տղամարդու պես մահանալ էլ կա, մադամի պես մահանալ էլ»:

Նշվում է, որ Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հավաքվածների «Հայ բիճերը չեն վախեցնի մեզ» վանկարկումներով: Էրդողանը, սակայն, չի փորձել սաստել նրանց, փոխարենը ժպտացել է:

Դիտվել է 692 անգամ
 


Այս թեմայով