Հայ արտադրողները դեռ 25 տարի կկարողանան «կոնյակ» արտահանել ԵՄ. RBC

Բրյուսելում օրերս ստորագրված համաձայնագրով ՀՀ-ում կոնյակ արտադրողներին կթույլատրվի ևս 25 տարի ԵՄ երկրներում իրենց արտադրանքը ներկայացնել «հայկական կոնյակ» ապրանքանիշի ներքո: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով ԵՄ պարզաբանմանը։

Խնդիրը կայանում է նրանում, որ «Կոնյակ» և «Շամպայն» բառերը ոչ միայն հանդիսանում են բրենդ, այլև Ֆրանսիայի աշխարհագրական տեղանուններ են, որոնք պաշտպանված են ծագման տեղանունների պահպանությանը վերաբերող Լիսաբոնի և ԱՀԿ-ի TRIPS համաձայնագրերով։ Հայաստանը հանդիսանում է TRIPS-ի անդամ։

Նշվում է, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի հայ արտադրողները կարողանան հետզհետե հրաժարվել «կոնյակ» անունից և փոխարինել այն «բրենդի»-ով:

 


Այս թեմայով