Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան, այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում:

Այս մասին Բոլթոնը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է նա:

Այս թեմայով