Հայաստանը 55-րդն է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների հարյուրյակում

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։

Ցանկում ներառված 100 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 55-րդ, Թուրքիան` 10-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ,  Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Թուրքիա։

Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Մավրիտանիան, Հունգարիան, Մակեդոնիան։

Այս թեմայով