Հայ ազնիվ արյունը դարձավ փնթի կարմիր գլխարկավորների զոհը

ռուբենԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանիմ ծեծելու փաստը բարկացրել է շատ ազատամարտիկների: Շատերը կարծում են, որ այս կերպ իշխանությունները փորձում են կոտրել ազատամարտիկների ոգին, քանի որ իրական վտանգ են նրանցից սպասում:
«Ազատամարտիկը, որը ծեծվեց, դա նոտա էր և մարտի ձեռնոց էր նետված ամբողջ հայ ժողովրդին, հանձինս՝ անկախություն բերողներին: Ես չգիտեմ՝ վաղը ինչ զարգացումներ կունենան մեր երկրի և ռուսական կայսրության հարաբերությունները, սակայն Աստված չանի՝ կրկնվեն նժդեհյան ժամանակաշրջանները, որ հայ ազնիվ արյունը դարձավ փնթի կարմիր գլխարկավորների զոհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:

 


Այս թեմայով