Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը աճել է

zinvor-sahmanՀուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ , խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:
Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք:

Գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով