Հայ-ադրբեջանական սահմանին բռնությունը աճել է

скачанные файлыԱռաջիկա երկու օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում և Ստեփանակերտում , այնուհետ հատելով շփման գիծը՝ հոկտեմբերի 28-ին կժամանեն Բաքու: Այս մասին Երևանում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Առաջին ու ամենակարևոր հարցը, որով մենք զբաղվելու ենք Երևանում և Բաքվում հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների և լարվածությունների աճն է: Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործման փաստով: Այս զենքը օգտագործում են երկու կողմերն էլ և մենք շատ մտահոգված ենք, որ  դա հանգեցնում է բռնությունների ու լարվածության ավելացմանը և քաղաքացիական կյանքեր է խլում»,- նշեց նա։

Ամերիկացի համանախագահն ավելացրեց, որ համանախագահների ուղերձը թե՛ Երևանում, թե՛ Բաքվում այն է լինելու, որ պետք է հարգվի հրադադարը և թուլացվի լարվածությունը: Միայն լարվածության կրճատմամբ է, ըստ նրա, որ կարող են հաջողություն ունենալ այս պատերազմի ավարտը հաջողությամբ նշանավորելու համար:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով