Հայ-ադրբեջանական չեզոք գոտում խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել, որոնցից երկուսը պայթել են ականի վրա

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գևորգյանին պատկանող 30 խոշոր եղջերավոր անասունը Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել է հայ-ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում՝ չեզոք գոտում․ այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:

«Այս պահին 20 անասուն դուրս է բերվել չեզոք գոտուց, երկուսը ականի վրա պայթել են, 9 էլ գտնվում են չեզոք գոտում»,- նշեց նա:

Համայնքապետի խոսքով՝ Պաշտպանության նախարարության ջանքերով փորձ է արվում  չեզոք գոտում մնացած անասուններին ևս դուրս բերել:

 


Այս թեմայով