Home » Real Politik » Հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին

Հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին

aram«Նոր Ժամանականեր» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճիշտ էր.«Այդ հայտարարությունը ճիշտ էր, տեղին և ինչ որ իմաստով նաև ուշացած: Ես կարծում են նաև, որ հայտարարությունը որևէ էական փոփոխություններ չի բեր ՀԱՊԿ գործողություններում, սակայն այն անհրաժեշտ էր, որը և արվեց»,-ասաց Արամ Կարապետյանը` հավելելով, որ ՀԱՊԿ մոտեցումները չեն էլ փոխվի, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրները Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում են, որպես եղբայրական երկներ.«Այս առումով ՀԱՊԿ չի միջամտում հայ-ադրբեջանական խնդրին, սակայն միանաշանակ կարելի է ասել, որ կառույցը արագ կարձագանքի, եթե Հայաստանի նկատմամբ այլ երկրի կողմից ագրեսիա իրականացվի»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն դիտարկմանը, թե չի կարող Թուրքիան Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնել «եղբայրական» ադրբեջանի միջոցով` Արամ Կարապետյանը արձագանքեց.«Ոչ չի կարող, քանի որ Ադրբեջանը չունի ռազմական այն կարողությունները ինչ ունի Թուրքիան» : Արամ Կարապետյանը հավելեց նաև , որ Ադրբեջանն էլ միայնակ չի կարող լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, սակայն չպետք է բացառել նման գործողությունների հնարավորությունը.«Այս դեպքում Հայաստանին մնում է մեկ բան` Ադրբեջանի գործողություններին պատասխանել ասիմետրիկ, որը կստիպի Ադրբեջանին հրաժարվել իր ծրագրերից»,-եզրափակեց իր խոսքը Արամ Կարապետյանը:

Դիտվել է 360 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy