Հայց ընդդեմ ԱԱԾ-ի

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է` ոստիկանությունը էլէներգիայի թանկացման հարցում ժողովրդի կողքին էՏեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության՚ գործով նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատական հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան, որով կազմակերպությունը պահանջել էր՝ պարտավորեցնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝  տրամադրել դեռևս 2015թ. հունվարի 26-ին կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի N 303-ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ:

 

Դիտվել է 286 անգամ
 


Այս թեմայով