Հայրը ունի 837 միլիոն, իսկ որդին 421 միլիոն. Սեդրակյանների հարստության բանաձևը

arm143538298859Մենք շարունակում ենք ներկայացնել իշխանության այս կամ այն ներկայացուցչի կուտակած կարողությունը, որը նա կամ իր ընտանիքի անդամները կուտակել են իր պաշտոնավարման տարիներին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը և նրա որդին Դավիթ Սեդրակյանը:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրերի Մհեր և Դավիթ Սեդրակյանները ահռելի կարողության տեր են:

Մհեր Սեդրակյանի կարողությունը.

2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 500 միլիոն դրամ

2015 թվականին նրա եկամուտները կազմել են 337 միլիոն 582 հազար 800 դրամ

Ի դեպ ըստ հայտարարգրի Մհեր Սեդրակյանը ստացել է 4 միլիոն դրամից մի փոքր ավելի աշխատավարձ:

Դավիթ Սեդրակյանի կարողությունը.

2015 թվականին նրա կարողությունը կազմել է 412 միլիոն դրամ:

Դավիթ Սեդրակյանի նախորդ տարիների հայտարարգերից էլ տեղեկանում ենք, որ նա 2012 թվականին 190 միլիոն 993 հազար 500 դրամով հողամաս է գնել, իսկ 13.7 միլիոնով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք:

2013 թվականին նա 9 միլիոն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 244 հազար 500 դրամով՝ հասարակական նշանակության շինություն: Նույն տարում նա երկու հողամաս էլ վաճառել է, որոնց օտարման արդյունքում ստացել է 46.6 միլիոն եւ 9 միլիոն 48 հազար դրամ: Գույքի օտարումից նա ընդհանուր առմամբ ստացել է 18.2 միլիոն դրամ եկամուտ:

Իսկ 2014 թվականին Դավիթ Սեդրակյանն ավելի մեծ թվով անշարժ գույք է ձեռք բերել: Նա 9 հատ հողամաս է գնել, որոնք արժեցել են 2.55 միլիոն դրա, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 13.2 միլիոն դրամ, 2 միլիոն 40 հազար դրամ, 39.3 միլիոն դրամ, 8.8 միլիոն դրամ, 2.2 միլիոն դրամ եւ 11.4 միլիոն դրամ: Բացի այս նա 450 հազար դրամով եւ 33 միլիոն դրամով երկու հատ արտադրական նշանակության շինություն է գնել, իսկ 360 հազար դրամով, 250 հազար դրամով եւ 18 միլիոն 595 հազար դրամով 3 հատ հասարակական նշանակության շինություն է գնել:

Հասկանալու համար, թե որտեղից կարող էր Մհեր Սեդրակյանը այսքան կարողություն կուտակել և ապահովել իր որդու հարուստ ապագան` եկեք տեսնենք, թե ինչով է նա զբաղվել, մինչ պետական պաշտոն զբաղեցնելը:

1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ: Ֆիզիկական դաստիարակության դասատու: Իրավաբան:

1975-1981, 1986-1988թթ. աշխատել է Երեւանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում,  1981-1983թթ.` «Մասիս» արտադրական միավորման մոդելային կոշիկի ֆաբրիկայում: 1988-1989թթ. Երեւանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում եղել է գլխավոր մասնագետ: 1989-1995թթ. աշխատել  է «Դավիթ-84» կոոպերատիվում:

1999թ. ընտրվել,  2002 եւ 2005թթ. վերընտրվել է Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար:

1995-1999թթ.` Աժ պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք): Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:

Դիտվել է 966 անգամ
 


Այս թեմայով