Հայրը նախընտրել է աղջկան մեռած տեսնել, քան «պատվազուրկ»։

duԴուբայի լողափերից մեկում 20-ամյա աղջիկը խեղդվել է այն բանից հետո, երբ հայրն արգելել է փրկարար տղամարդկանց դիպչել և «պատվազրկել» դստերը։ Այս մասին հայտնում է Emirates247-ը։

Նշվում է, որ ծագումով Ասիայից տղամարդը կնոջն ու երեխաներին լողափնյա հանգստի էր տարել։ Դուստրերից մեկը լողալիս սկսել է խեղդվել, սակայն հայրը խոչընդոտել է փրկարարների աշխատանքին՝ հայտարարելով, թե թույլ չի տա օտար տղամարդկանց դիպչել աղջկան։ Նա ասել է, որ նախընտրում է աղջկան մեռած տեսնել, քան «պատվազուրկ»։

Ամուր մարմնով տղամարդուն դիմակայելը ժամանակ է պահանջել, ինչի հետևանքով փրկարարներն ուշ են հասել աղջկան։ Նա ուներ փրկվելու բոլոր շանսերը, եթե հայրը նման կերպ չվարվեր։ Հոր վարքը ցնցել է բոլոր հավաքվածներին։

 


Այս թեմայով