Հայրը բռնաբարել է աղջկան, մայրը քնել որդու հետ….. ուր ենք տանում մեր հասարակությանը

13567451_10154461911425809_3514386903441123637_nԱշխարհի բոլոր երկրներում հեռուստատեսության միջոցով կերտում են հասարակություն: Արկղը, որը անհավատալի կերպով կարող է փոխել մարդկանց զենք է, որը կարող է և’ բարիք ստեղծել, և’ չարիք:
Ամերիկյան հեռուստատեսությունը ուսումնասիրելիս հասկանում ես, որ այդ երկրի համար առաջին տեղում օրենքն է: Ֆիլմերի, հաղորդումների և թոքշոուների միջոցով մարդկանց սովորեցնում են, որ հարգելի է օրինապահ քաղաքացին: Այսպես են վարվում նաև եվրոպական երկրներում:
Իսկ մեզ մոտ հեռուստատեսությունը փչացնում է հասարակությանը: Այսօր եթերով հիմնականում գովազդում են անօրինականություն, անբարո վարք և հակաընտանեկան հարաբերություններ:
Արդեն մի քանի տարի է հայկական եթերի ամենադիտվող հաղորդումը` «Կիսաբաց լուսամուտները» հասարակության ամենաստորին շերտի պատմությունները հանում է եթեր և այդ կերպ ձևավորում նաև մտածողություն: Այս հաղորդման գրեթե բոլոր եթերները խոսում են բռնության , բռնաբարության և դժոխային ընտանիքների մասին, որտեղ հայրը բռնաբարում է դստերը, տղան քնում է մոր հետ, հորեղբայրը իր զարմիկի հետ: Կարճ ասած լայն հանրության դատին են ներկայացվում ամենազզվելի պատմությունները, որոնք միանշանակ չպետք է եթերի իրավունք ստանան:
Ահա նույն սկզբունքով նկարահանվում են հայկական սերիալները և մատուցվում հանրությանը: Եվ այսքանից հետո , երբ ամուսինը կացնահարում է իր կնոջ ընտանիքի անդամներին, կարծում եմ զարմանալ պետք չէ: Վերջին շրջանում շատացել են դաժան սպանությունների դեպքերը, որը մեծ մասամբ նմանօրինակ հեռուստաարտադրանքի արդյունք է:
Այս ամենը մեզ սթափեցնող հստակ ահազանգ է: Մենք կերտում ենք հասարակություն, որից վախենալ է պետք: Ժամանակն է կանգ առնել և փոխել իրավիճակ` հակառակ պարագայում անհնար կլինի փոխել դեպքերի ընթացքը:
Դիտվել է 2,738 անգամ
 


Այս թեմայով