Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հայտնի հայ գործարարը ձերբակալվել է Իսպանիայում

Հայտնի հայ գործարարը ձերբակալվել է Իսպանիայում

86803Ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել է բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք իսպանական «elmundo.es» պարբերականից:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին:

Դիտվել է 841 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy