Հայտնի է փարիզյան ահաբեկչությունների հնարավոր կազմակերպչի անունը

bf16f4a3-85f4-449c-affc-3c93bdb67b24-1020x612ֆրանսիական RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով հետաքննության տվյալները հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի հնարավոր կազմակերպիչն ու հովանավորը Բելգիայի 27-ամյա քաղաքացի Աբդելհամիդ Աբաուդն է: Այս մասին գրում է rbc.ru-ն։

Ռադիոկայանի տեղեկություններով՝ Աբաուդը բնակվել է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում, որտեղ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումներից հետո բելգիական ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվել։ Ենթադրաբար նա շփվել է հարձակմանը մասնակցած գրոհայիններից մեկի հետ:

Ինչպես ավելի վաղ գրել են եվրոպական ԶԼՄ-ները, Մոլենբեկը Սիրիայում եվրոպացի իսլամիստների «մեկնակետերից» մեկն է։ Le Figaro-ն, մասնավորապես, հայտնել է, որ այդ շրջանը վերջին 18 ամսվա ընթացքում չորրորդ անգամ է հայտնվում ոստիկանության ուշադրության ներքո՝ իրականացված կամ կանխված ահաբեկչութունների պատճառով:

Աբաուդի անունն արդեն հայտնվել էր մամուլում այս տարվա հունվարին: Բելգիական ոստիկանությունը նրան անվանել էր երկրի տարածքում կանխված ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ և հովանավոր: Այդ ժամանակ իրավապահները ձեռք էին բերել Աբաուդի հեռախոսազրույցը Վերվյե քաղաքում հատուկ գործողության ընթացքում սպանված երկու իսլամիստներից մեկի եղբոր հետ։

The Washington Post-ի տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումների կազմակերպմանը ներգրավված է առնվազն 20 մարդ։

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով