Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայտնի է ողբերգական վթարից մահացած զինծառայողների անունները

Հայտնի է ողբերգական վթարից մահացած զինծառայողների անունները

0e26ffa14cb76d24315ef3c7680e6fb0Հայտնի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած զինծառայողների անունները:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությամբ հաղորդմամբ, վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյան:

Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենավան, Վահան Ղուկասյանը՝ Արարատի մարզի Այգեզարդ, իսկ Ռուսլան Հարությունյանը՝ Արմավիրի մարզի Սիս համայնքից էր:Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հայտնի է նաեւ վիրավորված զինծառայողներից մեկի անունը՝ Ռոման Հարությունյան, որը զոհված Ռուսլան Հարությունյանի եղբայրն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. եւ 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Դիտվել է 111 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy