Հայտնի է ՀՀԿ համագումարի օրը. սպասվում են բազում փոփոխություններ. «Հրապարակ»

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը: Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ:

Բայց ասում են` 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների եւ երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը: Համագումարը նախորդելու է 2017թ. ԱԺ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ կլինեն` թե կադրային, թե կառուցվածքային։

Համագումարում էլ հանրագումարի կբերեն այդ ամենը, կամփոփեն եւ կտան ընտրությունների մեկնարկը։ Պարզ կդառնա ՀՀԿ-ականների ապագան` ով ինչ է անելու եւ որտեղ: Համագումարում կընտրվի ՀՀԿ նախագահը, գործադիր մարմնի կազմը, կլինեն հաշվետվություններ, բազմաթիվ ելույթներ»:

 

Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով