Home » ՄԱՄՈՒԼ » Հայտնի է, թե Պերմյակովը, երբ կհանձնվի հայկական կողմին

Հայտնի է, թե Պերմյակովը, երբ կհանձնվի հայկական կողմին

Վալերի-ՊերմյակովՊերմյակովի գործով դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում:

«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

Ըստ մեր աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը, և կհայտարարի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել և այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy