Հայտնի է, թե ում ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը. «Ժողովուրդ»

sefilyan-472x265«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են:

Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:

Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սեֆիլյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով