Հայտնի է, թե որն է երրորդ տարբերակը. ԱԺ արտահերթ ընտրություններ

Untitled-410Էրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերը հանգիստ է անցել՝ առանց որեւէ բախումների: Այս մասին հայտնում է  Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով միայն սննդի խնդիր կա:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը  հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել.«Հիմա քննարկվում է այդ տարբերակը, եւ եթե զուգահեռաբար, այդ տարբերակը քննարկելով, իրենք փորձեն ստորություն անեն եւ գրոհեն՝ դա ավելի կատաղի դիմադրության կարժանանա»,-Politik.am-ի հետ զրույցում ասել էր նա` ավելացնելով, որ այս պահին չեն կարող հրապարակել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը:

Politik.am-ին այնուամենայնիվ հաջովեց ճշտել, թե խոսքը ինչ տարբերակի մասին է: Մեր տեղեկություններով Ժիրայր Սեֆիլյանը իշխանություններին առաջարկել է նշանակել արտահերթ ԱԺ ընտրություններ:

Այս պահին հստակ չէ, թե ինչպես են իշխանությունները արձագանքել և արդյոք պատրաստ են նման զիջման:

 


Այս թեմայով