Հայտնի է, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի ականջին

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն որոշել է վարչապետի պաշտոնի համար առաջադրել Սերժ Սարգսյանին.«Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,-հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանը այս հայտարարությունը անում է այն դեպքում, երբ բառացիորեն շաբաթներ առաջ հաստատել էր, որ ցանկանում է դառնալ վարչապետ: Իր վարչապետ դառնալու ցանկությունը Կարապետյանը ձևակերպել էր այսպես.«Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»,-ասել էր Կարեն Կարապետյանը:

Իսկ ինչու՞ նա չի բացատրում թեկուզ  իրեն հավատացող այն 7 հազար քաղաքացիներին, որոնք հանուն իրեն միացան ՀՀԿ թիմին,  թե ի՞նչն է փոխվել վերջին մի քանի շաբաթների ընթացքում, որ նա մոռացել է իր ցանկության մասին: Կարապետյանի հայտարարությունները առնվազն գալիս են հաստատելու այն լուրերը, ըստ որոնց նա խամաճիկային գործիչ է ու ինքը չի որոշում, թե ո՞ր ճանապարհով պետք է գնա: Նա ինչ որ պահի ազարտի էր ընկել ու սկսել էր հավատալ, թե կարող է որոշումներ կայացնել ու երբ սկսեց չափն անցնել Սերժ Սարգսյանը նրա ականջին շշնջացել է, որ միակ անփոխարնելին հայտնի է ու դռայվի ժամանակներն անցել են:

 

Այս թեմայով