Հայտնի է, թե երբ ՀՀԿ-ն կներկայացնի իր վարչապետի թեկնածուին

Երկար ժամանակ է ինչ Հայաստանի ներքաղաքական դաշտի ամենաինտրիգային հարցը կայանում է նրանում, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին կառաջադրվի՞ վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ ամեն բան անում է, որպեսզի այդ հարցին որքան հնարավոր է ուշ պատասխանի, որպեսզի քաղաքական դաշտի իրեն ընդդիմադիր ֆիգուրները չկարողանան հակաքայլեր պլանավորել:

Սերժ Սարգսյանի լռությանը կարճ ժամանակ է մնացել ու հայտնի է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի նրա առաջդրման կամ չառաջադրման մասին: Ապրիլի 9-16 այն վերջնաժամկետն է, որի ընթացքում ՀՀ ԱԺ խմբակցությունները կարող են ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուներին:

Այս թեմայով