Հայտնի է Արմավիրում սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը, 2-ը որոնվում են

arm14329275329Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանին մահացու, իսկ գուղապետ Արմեն Խլղաթյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձանց մի քանիսի ինքնությունը հայտնի է:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը՝ 1984 թ. ծնված Արթուր Բաբայան, 1973 թ. ծնված Արմեն Պառավյան, 1984 թ. ծնված Խորեն Խաչիկյան:

Պարզվել է նաեւ, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են եւս երկու անձինք, որոնց ինքնությունը պարզելու եւ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

 

 

 


Այս թեմայով