Հայտնաբերվել է սպանված լրագրողի դին

Թուրքիան հայտարարել է, որ գտնվել է սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշուքջիի դին։ Այս մասին հայտնում է Haberler-ը, վկայակոչելով թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայտարարությունն այս առնչությամբ։ Ըստ Փերինչեքի, թուրքական հատուկ ծառայությունները հայտնաբերել են Հաշուքջիի մարմնի մնացորդները Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսության տարածքում գտնվող ջրհորում։

Թուրք քաղաքական գործիչը չի բացառել, որ այս գործով թուրքական կողմի ունեցած տեղեկատվության մասին հայտարարությամբ հանդես կգա նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաշուքջին գլխատել են, ապա՝ մասնատել։

Այս թեմայով