Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին. Ոստիկանություն

Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել։

Այս թեմայով