Հայտնաբերվել է Գեւորգ Չաուշի կնոջ միակ բացառիկ լուսանկարը (ֆոտո)

185500Ներկայում Թուրքիայում գտնվող Այնթափի նահանգի տներից մեկում հայտնաբերվել է հայդուկապետ Գեւորգ Չաուշի այրու՝ Հեղինեի (Եղսո) բնօրինակ լուսանկարը:

Ինչպես հայտնում է horizonweekly.caկայքը, Գեւորգ Չաուշի այրու լուսանկարը հայտնաբերվել է 2005 թվականին, Այնթափում տների վերանորոգմամբ զբաղվող վարպետի կողմից:  

Իրենից բացիկ ներկայացնող լուսանկարի վրայի հայերեն գրածը չեն հասկացել, եւ երբ Այնթափ են ժամանել հայ ուխտավորներ, ովքեր թարգմանել են բացիկի վրայի գրությունը, որտեղ նշվել է, որ այն հանգուցյալ հերոս Գեւորգ Չաուշի տիկին այրի Հեղինեն է: Նշված է եղել նաեւ «տիար Հովհաննես եւ տիկին Փիրանեան, 21 հուլիս, 1910 ՀՅԴ, Այնթապ» գրությունը: Գրության մի մասն անընթեռնելի է եղել:

Նշվում է, որ գտնված բացիկը շարժել է Մուրադի հետաքրքրությունը եւ նա որոշել է ուսումնասիրել Այնթափի պատմությունը եւ հայերեն է սովորել: Այժմ նա աշխատում է 1945-ին, Բոսթոնի «Հայրենիք» տպարանի կողմից տպագրած «Այնթապի գոյամարտը» գրքի թուրքերեն թարգմանության վրա:

 


Այս թեմայով