Հայտարարելուց առաջ պետք է մտածել. Շուշան Պետրոսյանի պահվածքի մասին

Shushan-Petrosyan-Culture.AM_Ազգային Ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի պահվածքի հետ կապված ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին:

Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին առնչվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հղած նամակին՝ Վահան Բաբայանը, որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ասաց, որ եթե դիմումի բովանդակությունը համապատասխանի հարցին, մենք, բնական է, կընդունենք վարույթ. «Անձամբ ես կարծում եմ, որ հայտարարություններ անելիս պետք է էմոցիաները թողնել մի կողմ, իսկ հրապարակային գործունեության ժամանակ շատ անգամ մարդ ներքաշվում է այնպիսի խոսակցությունների մեջ, որի մեջ իրականում պետք չէր ներքաշվել: Եվ եթե մարդիկ դիմել են, ապա այդ հարցը պետք է քննվի»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը հրապարակային վիրավորական արտահայտություններ էր արել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի վերաբերյալ:

 


Այս թեմայով