«Հայոց վահանն» ու «Սասնա ծռերը» նույն խցում են. «Ժողովուրդ»

Untitled-1-44Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդամներից մի քանիսին և անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միևնույն խցում են պահում: Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, և հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել:

Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում: Բայց միևնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում:

Մյուս կողմից էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին և կրկին երկարացնելու համար»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 445 անգամ
 


Այս թեմայով