«Հայոց վահանը» Քեսաբում 6 հազար 700 հայերի է փրկել

հանցախումբ«Արթուր Վարդանյանի և նրա ղեկավարած խմբի գործով կալանավորված ազատամարտիկները, որոնց հետ Հայաստանում հանդիպել Է Արթուր Վարդանյանը, իրենց ցուցմունքներում, որպես կանոն, նշել են, որ լավ չեն ճանաչել Արթուր Վարդանյանին կամ մեկ-երկու անգամ են նրան տեսել։ Վահան Շիրխանյանը, օրինակ, որը կաթոլիկ Եկեղեցու հետևորդ Է, քննիչներին հայտնել Է, որ Արթուրի հետ ծանոթացել Է Եկեղեցու հոգևորականի միջոցով և մեկ ամսում ընդամենը երկու անգամ Է նրան տեսել։ Գառնիկ Մարգարյանը նույնպես ժխտել Է իր կապն Արթուր Վարդանյանի հետ՝ հայտնելով, որ Եղվարդի իր առանձնատանն Է ծանոթացել և նույնիսկ կտրուկ խոսակցություն Է ունեցել նրա հետ, կշտամբելով «հեղափոխական» ելույթի համար, իսկ Վովա Առաքելյանը հայհոյանքներով նրան դուրս Է վռնդել։

Սփյուռքում Արթուր Վարդանյանի և նրա խմբի հանդեպ վերաբերմունքն այլ Է։ Նրան համարում են Քեսաբում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող հերոսներից մեկը, որին հայաստանյան իշխանություններն անարդար ձևով բանտ նետեցին։ Ինչպես հիշում ենք, 2015-ի ամռանը, խմբի բացահայտումից մի քանի ամիս առաջ, Արթուր Վարդանյանը Հայաստանում գրանցել Էր «Հայոց վահան» կազմակերպությունը, իսկ նոյեմբերին այս կազմակերպության խորհրդանիշներն ու դրոշներն ԱԱԾ-ն գտել Էր Նորք-Մարաշի առանձնատանը, խմբի վնասազերծման ժամանակ։ Այս կազմակերպության մասին հայտնի Էր նաև, որ այն Քեսաբում զինված դիմադրություն Է ցույց տվել վարձկան ահաբեկիչներին, սակայն ապացույցներ չկան։

Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել «Հայոց վահան» կազմակերպության անդամ, լիբանանահայ Անի Ազատանու հետ, որն Արթուր Վարդանյանին օգնել Է հիմնել այս կազմակերպությունը։ Այս կինն իր իրական անունը չի հայտնում, քանի որ վստահ Է, որ այն պահից սկսած, երբ համացանցում հայտնվեն իր անունն ու ազգանունը, ինքը «ԴԱԻՇ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման տեսադաշտում կհայտնվի։ «Մեզ IՏIՏ–ի կամ սիրիական պետության աչքին չգցեք։ Մենք շատ գաղտնի ենք պահում Էս բոլորը»,– ասում Է Անի Ազատունին։ Նա նաև հայտնեց, որ ունի լուսանկարներ և սիրիացի բարձրաստիճան զինվորականների վկայություններ, որոնք փաստում են, որ Արթուր Վարդանյանը մեծ գործ Է արել Քեսաբի բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու հարցում։ ««Հայոց վահան» անունը սիրիական պետությունն Է տվել տղաներին։ Մեր կազմակերպությունն օրինավոր գրանցում ունի Եվրոպայում ու Հայաստանում, և Արթուրը, և մենք մեծ գործ ենք կատարել Սիրիայում բնակչության պաշտպանության համար»։ Ըստ Անի Ագատունու, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Արթուր Վարդանյանը մեծ գումարներ Է հավաքել Սփյուռքի տարբեր գործիչներից։ «Արթուրը նյութապաշտ չէ, և նրա համար կարևորը գործն էր, ինչպես նաև Քեսաբի այլ հայ տղաների համար։ Մենք գործել ենք սեփական գումարներով և սիրիական պետության չնչին աջակցությամբ։ Արթուրը հերոս է, և Ես պատրաստ եմ մի 40 հոգի բերել Հայաստան, որոնք կվկայեն, որ դա հենց այդպես է։ Հերիք է այդ տղային այս վիճակում պահեք»,-սկայպով մեզ հայտնում է տիկին Ազատունին։

 —  Տիկին Ազատունի, ի՞նչ գործ է արել, ի վերջո, «Հայոց վահանը» Քեսաբում՝ հայերի համար։ Մենք հստակ որևէ տեղեկություն չունենք։

 —  Մենք 6 հազար 700 հայ տուն ենք ուղարկել՝ Քեսաբի ազատագրմանը Սիրիայի բանակի հետ մասնակցելով։ Ականազերծել ենք գյուղացիների հողամասերը։ Այն ծերերին էլ, որոնք չեն կարողացել փախչել, հավաքել էինք, տարել էինք Թուրքիա։ Հազար միջնորդություններով, գերիներ հանձնելով, վերադարձնել տվինք։ Որ տեսնեիք դրանց վիճակը… վստահ՝ կլացեիք։ Կամ տեսնեիք, թե ինչպես էր այդ խեղճ ժողովուրդը գետնին Նստած Լաթաքիո եկեղեցու բակում, …էլի չէիք դիմանա։ Իսկ ոմանք հայտարարեցին, որ Արթուրը չի մասնակցել Քեսաբի հարցին։

 —   Իսկ ՔԵսաբից փախածներն ինչքան էին։

 —  Զարմանալի բան, փախած հայերի թիվը 6 հազար 700 հոգի Էր։

—    Այսինքն՝   բոլորը   վերադարձան։

—  Այո։ Հիմա հալեպահայերն Էլ մեծ թվով այնտեղ են

Մանրամասները՝  Հրապարակ  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 229 անգամ
 


Այս թեմայով