Հայն անունը փոխել է, դրել է ադրբեջանցու անուն՝ Ալի Հասանով, որ արտագաղթի

2015 թվականին Եվրոպական հանձնաժողովը հաստատել էր Վրաստանի եւ այլ երկրների համար վիզայի ազատականացումը, որը հնարավորություն է ընձեռում առանց դժվարությունների հեռանալ երկրից:

Լրագրողներից մեկը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական  հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանին էլ նման արտոնություն տրվի եւ երկիրն ավելի արագ տեմպերով դատարկվի:

«Մենք շատ լավ գիտենք, թե մեր երկրում արտագաղթի ինչ խայտառակ ցուցանիշներ ունեք: Մարդիկ ամեն ինչ անում են, երկիրը լքելու համար: Այդ թվում նաեւ ադրբեջանցու անուն-ազգանուն են վերցնում: Ես ինքնս հանդիպել եմ ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալի Հսանով անունով մարդու: Չի բացառվում, որ Հայաստանում էլ շատերը կօգտվեն վիզաների ազատականության հանգամանքից ավելի շատ կհեռանան երկրից: Հիմա տեսնում ենք, որ ԵՄ-ում էլ են մտահոգված այն բանով, որ Մոլդովային եւ այլ երկրներին ազատ վիզաներ տալով խնդիրներ են առաջացնում այդ երկրների համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 


Այս թեմայով