Հայկ Բաբուխանյանը եղել է Նաիրի Հունանյանի վստահելի անձանցից

1334c80b5e68627471fccfdd57da7645ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր կառուցվածքով շատ բազմաբովանդակ է. այստեղ յուրաքանչյուրն ունի իր «գործառույթը» (պարզապես ստացվել է այնպես, որ ՀՀԿ-ում զգալի մասի միակ գործառույթը կոճակ սեղմելն է):

Այդ խմբակցության պատգամավորներից Հայկ Բաբուխանյանն, օրինակ, խորհրդարանում ունի մեկ գործառույթ. ելույթ ունենալիս վարկաբեկել նախկին իշխանություններին՝ ՀՀՇ-ին, և վարկաբեկել ամենակեղտոտ ձևով: Իր այդ գործառույթը Հայկ Բաբուխանյանն իրականացնում է, այն էլ՝ բավական պարտաճանաչորեն: Եվ ամենևին էլ կապ չունի՝ նրա ելույթն ինչ թեմայի շուրջ է, կարևորը՝ «ոջիլի» անեկդոտի նման նա ամեն անգամ հիշի «նախկին հանցավոր ռեժիմին» ու «այդ ռեժիմի կատարած հանցանքները»:

Պատահական չէ, որ Հայկ Բաբուխանյանը Սերժ Սարգսյանի կողմից նման «վստահության» է արժանացել: Սերժ Սարգսյանին ու Հայկ Բաբուխանյանին միավորում են շատ-շատ բաներ, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Ասել է, թե՝ նրան էր վստահված բարձրաստիճան պաշտոնյաների ու պետական կառավարման շենքերի անվտանգության ապահովումը, ինչը, սակայն, նրա ղեկավարած կառույցը չկարողացավ անել, չկարողացավ կանխել ոճրագործությունը: Իսկ դա նշանակում է, որ Ս.Սարգսյանն առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար:

Հիմա հոկտեմբերի 27-ին Հայկ Բաբուխանյանի առնչության մասին: Բաբուխանյանը ժամանակին որպես կասկածյալ անցել է հոկտեմբերի 27-ի գործով, սակայն շատ կարճ ժամանակ անց դարձել է վկա, հետո՝ նաև տուժող։ Միայն թե, այդ գործով նրա ցուցմունքներից տպավորություն չի ստեղծվում, թե նա հոկտեմբերի 27-ին տուժել է: Եվ այսպես, ըստ գործի նյութերի, ոճրագործությունից հետո, երբ Նաիրի Հունանյանի բանդան պատանդ է վերցրել ԱԺ պատգամավորներին, միայն Բաբուխանյանն է եղել, որ մշտապես ներս ու դուրս անելու հնարավորություն է ունեցել, այդ օրը նա կատարել է Հունանյանի հանձնարարությունները։ Մեջբերենք հատված Բաբուխանյանի ցուցմունքներից.«Նաիրին ինձ դիմեց, ասելով՝ Հայկ, դու ինձ ճանաչում ես, և ասաց, որ ինչ որ արել է, արել է ազգի համար, և ասաց, որ ես պատգամավոր Արմենի հետ գնամ՝ դրսում ասեմ, որ գրոհ չանեն, հակառակ դեպքում դահլիճում շատ զոհեր կլինեն։ Ես առաջարկեցի վիրավորներին տեղափոխել և դուրս եկա, որի ժամանակ նկատեցի սպանված ընկած վիճակում Ռ. Միրոյանին, իսկ հետագայում նաև Լ. Պետրոսյանին»: Բացի այդ, ըստ 27-ի գործով նյութերի, Բաբուխանյանին Նաիրի Հունանյանը նաև հանձնարարել է զանգահարել Արտաշես Գեղամյանին, Հրանտ Խաչատրյանին, Սամվել Բաբայանին։ Այլ կերպ ասած՝ Բաբուխանյանը Հունանյանի միակ վստահելի մարդն է եղել ԱԺ-ում։

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 374 անգամ
 


Այս թեմայով