«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Էդվարդ Շարմազանովի սանիկին

Շարմազանով«Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին։
ՀՎ-ից Էդգար Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելեց, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը Աժ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով