Հայկական շուկայում հայտնվել է պլաստիկ բրինձ. ինչ հետևանքներ կարող է այն ունենալ մարդու առողջության վրա

Օրերս սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որից պարզ է դառնում, որ հայկական շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ։ Այդ բրինձը դժվար է եփվում, գարշահոտ է ու տարօրինակ համ ունի։ Ամենայն հավանականությամբ դա բնական բրինձ չէ ու իր հատկանիշներով շատ նման է միջազգային շուկայում վաղուց հայտնված պլաստիկ բրնձին։

Օգտատերը, որը տեղադրել է տեսանյութը համացանցում, ահազանգ է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, սակայն փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սինթետիկ բրինձ ուտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ այն օգտագործողի մարսողական համակարգի վրա։ Այս պլաստիկ ձավարեղենը բաղկացած է կարտոֆիլի օսլայից, որին ավելացնում են պլաստիկ, որպեսզի այն պահպանի անհրաժեշտ ձևը: Մի բաժին այդպիսի բրինձ ուտելը նույնն է, ինչ  պոլիէթիլենային տոպրակ ուտելը: Ուստի բրինձը եփելուց առաջ ստուգեք` արդյոք այն իսկակա՞ն է:

Իսկ ինչպե՞ս տարբերակել կեղծ բրինձը`

1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի մակերևույթին կառաջանա թանձր, սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում՝ ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:

 


Այս թեմայով