Հայկական հարցն ու թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացումը

pic_462e92a1868e186611453d576bfe7f5eՏեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն ասվածին:

Վերջին տարիներին Բեռլինի և Անկարայի միջև բավական անհարթություններ են առաջ եկել։ Գերմանիաի դժգոհությունը (ուր ավելի քան 3 միլիոն թուրք ներգաղթյալ է բնակվում) կայանում է նրանում ,որ թուրք ներգաղթյալները չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։ Գերմանական կողմը դրանում տեսնում է նաև Էրդողանի մեղավորությունը, ով Գերմանիայում բնակվող թուրքերին շարունակ կոչ է անում պահպանել լեզուն, կրոնը և ավանդույթները։ Այս մասին գրում է ռուսական Lenta.ru գործակալությունը:

Անկարան իր հերթին դժգոհ է նրանից, որ Գերմանիան չի նպաստում Թուրքիայի Եվրոպական Միության անդամ դառնալուն։ Վերջերս Թուրքիաի և քրդերի մեջ տեղի ունեցող անհարթությունները ևս նպաստում են երկրների հարաբերությունների վատթարացմանը
Անդունդը՝ Թուրքիաի և Գերմանիաի միջև ,ավելի մեծացավ, երբ Թուրքիան վերջնականապես կտրեց Եվրոմիության անդամ դառնալու իր հույսերը։ Թուրքիայում վստահ են, որ այս գործընթացում իր ուրույն տեղն ունի գերմանական կողմը։ Սկզբնական շրջանում Մերկելը և իր թիմը փորձում էին աջակցել Թուրքիային Եվրոպական միությանը անթամագրվելու հարցում, սակայն հետագայում Թուրքիայում հաստատված ավտորիտար ռեժիմը, մարդու իրավունքների ոտնահարումը ստիպեցին գերմանական կողմին վերանայել իր որոշումը։ Մերկելի թիմակիցները խոսում էին այն մասին, որ Թուրքիան չի համապատասխանում Եվրոմիության չափանիշներին։

Այս ամենի հետ մեկտեղ երկու կողմերի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեցավ Հայկական հարցը։Անկարաի համար տհաճ էր լսել ,որ Գերմանիան ևս ընդունում և դատապարտում է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը։Այս մասին առաջինը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը ,ապրիլի 23 ին, Բեռլինում իրականացվող ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվող միջոցառումների շրջանակում։ Երկրորդը այս մասին խոսել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ասելով. «Տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն ասվածին։ Ես շատ լավ եմ հասկանում այն մարդկանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ տեղի ունեցածը այդպես էլ կոչվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»,-հայտարարել էր նախագահը։
Չնայած նրան, որ Գաուկը ընդունեց Բեռլինի որոշակի մասնակցությունը տեղի ունեցածին, թուրքական ԱԳՆ-ն հանդես եկավ բավական բացասական հայտարարությամբ.«Նախագահ Գաուկը իրավունք չունի վերագրել թուրք ժողովրդին հանցագործություն, որը նա չի կատարել (…) Թուրք ժողովուրդը չի ների և չի մոռանա նախագահ Գաուկի հայտարարությունը»,-հրապարակել էր արտաքին գործերի նախարարությունը, միևնույն ժամանակ սպառնալով .«եթե Գերմանիան չհրաժարվի իր այս տեսակետից և չներկայացնի կառուցողական դիրքորոշում, ապա սա հիմք կհանդիսանա Գերմանիաի և Անկարաի միջև հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման»,նշվում էր հայտարարության մեջ։
Թուրքիաի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը բացասաբար է ընդունվում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Սա ցավոտ հարց է Անկարայի համար։ Թուրքիան դեռևս բացարձակապես դեմ է անվանել տեղի ունեցածը ցեղասպանություն։ Գերմանիան, որպես երկիր , որն ամբողջությամբ ընդունել է Երկրորդ աշխարհամարտին տեղի ունեցածի պատասխանատվությունը, բացասաբար է վերաբերվում թուրքական իշխանության նմանօրինակ քաղաքականությանը։ Հայոց Ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային, իր կողմից այդքան ցանկալի Եվրոմիությանը անդամակցությունից։

 


Այս թեմայով