Հայկական կոնյակը շարունակում է իր հաղթարշավը

2411035551465806615Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Վերջերս Երևանի սրտում` Թումանյան 21 հասցեում, բացվեց Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի կոլեկցիոն կոնյակի և գինու առաջին մասնագիտացված ֆիրմային սրահը:

Նորաբաց ֆիրմային խանութում ներկայացված է կոմբինատի ամբողջ արտադրանքը՝ այդ թվում նաև կոլեկցիոն խմիչքների տեսականին:
139-ամյա պատմական կոմբինատն աշխարհին ներկայացնում է իր նոր գլուխգործոցը` «Նոյ 50» տարի հնեցման կոնյակը: Կոնյակի շնորհանդեսը տեղի է ունեցել անցյալ ամիս, սակայն կարճ ժամանակահատվածում այն գրավեց ոչ միայն հայազգի կոնյակասերներին , այլև` արտասահմանցիներին:
Մեր իրականության ամենաթանկարժեք բռենդերից մեկը կոնյակն է, հատկապես «Նոյ»-ը` իր անունով, որակով և հայկականությամբ:
Այս կոնյակը իր տեսքով և որակով գերազանցում է նույնիսկ աշխարհում լավագույնը համարվող այլ բռենդների:
Գագիկ Ծառուկյանը իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ այն բանին, որ միանգամից ստեղծեց 50 տարի հնեցված կոնյակ, այլ ոչ` 3 կամ 4 տարեկան կոնյակները ներկայացրեց 50-ի փոխարեն:
Շատ կարևոր է, որ նա այս ասպարեզում էլ ունեցավ իր ներդրումը և ստեղծեց հայկական առաջին էլիտար կոնյակը ու աշխարհը հայկական կոնյակն ընկալեց որպես այցեքարտ:

Այսուհետև համաշխարհային ճանաչում ունեցող L’Espirit de Courvoisier, “Hennessy Ellipse”, Hennessy Beauté du Siècle և այլ էլիտար կոնյակների կողքին կարող ենք տեսնել նաև մերը ` «Նոյ 50»-ը:

Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով