Հայկական կողմն ունի 92 զոհ

79817ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք է հրապարակել:

Ըստ այդմ` նշվում է, որ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդամենը` 77 զոհ

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Նաեւ, անդրադառնալով ոչ մարտական կորուստներին, նշվում է, որ ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հայկական կողմն ունի 92 զոհ:

Դիտվել է 109 անգամ
 


Այս թեմայով