Հայկական կողմն ունի 16 վիրավոր

10.07.12-3928զինվորԼՂՀ-ում նախօրեին հակառակորդի հրետակոծության հետեւանքով մահացած 4 եւ վիրավորված 16 զինծառայողների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից զոհվել են ժամկետային զինծառայողներ՝ Նորայր Միքայելի Խաչատրյանը, Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը, Կարեն Գևորգի Շահինյանը, Հարութ Մաքսիմի Հակոբյանը:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել 16 ժամկետային զինծառայողներ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով