Հայկական կողմն ունի երեք վիրավոր. մեկի վիճակը ծանր է. ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ

Կամավոր ԽաչատրյանՎերջին երկու օրերի ընթացքում, մասնավորապես այս գիշեր, ղարաբաղա-ադրբեջանական սահմանական գծում հայկական կողմն ունենցել է 3 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Վերջինիս համոզմամբ վիրավորների կյանքին վտանգ չի սառնում:

«Քառօրյա պատերազմից հետո այս ժամանակահատվածում հայկական կողմը 34 վիրավոր է ունեցել: Ընդհանուր առմամբ ապրիլի մեկից առ այսօր վիրավորների թիվը 148 է, որոնցից մեկի վիճակը ծանր է: ՀՀ ԶՈՒ-ն 4 սանիտարական մեքենա է կորցրել: Հակառակորդը նույնիսկ նկատելով մեքենաների վրա կարմիր խաչի նշանը, չի դադարել դրանց ուղղությամբ հրետակոծությունը»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

 


Այս թեմայով