Հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել. որոշված էր տարածք տալ Ադրբեջանին

скачанные файлы«Հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս և հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել»,-այս մասին  «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկման  ժամանակ ասաց ՌԱՀՀԿ   տնօրեն , քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

   «Այստեղից պարզվում է, որ եղել է նախագիծ`  հանձնել տարածք մեծ զոհերով, և կանգնեցնել պատերազմը այն պահին, երբ տարածքն արդեն հանձնված է :Ապա հայտարարել, որ այն հետ չենք վերցնի, որովհետև մեծ զոհեր կտանք», — ասում է  քաղաքագետը` ավելացնելով, որ պետք է ուսումնասիրություն իրականացնել.« Հասկանալու համար, թե  ինչ է կատարվել պետք  է  ուսումնասիրել  բոլոր   տեղի ունեցած դեպքերը , ուսումնասիրել   թե  զինվորների, թե  յուրաքանչյուր պաշտոնյաի  արած քայլերը: Սա  ցույց  կտա տեղի ունեցածը  ամբողջապես: Իհարկե, դա եղել է  ավանտյուրա՝ քաղաքական, միջազգային, որում դեր են խաղացել  և եվրոպացիները , և Ռուսաստանը ,և ԱՄՆ-ն» , — ասում է  Մանվել Սարգսյանը :

     Ըստ քաղաքագետի սա մի մեխանիզմ էր , որը ցույց տվեց  որ կարելի է մեծ զոհերով,այսպես ասած «բանակի հետ միասին» տարածքներ տալ, ապա ասել , որ  հետ  վերցնելուց ավելի շատ տարածքներ կկորցնենք, և  կռիվը կանգնեցնել այն պահին , երբ ինքդ ցանկանում ես:

     Այս մեխանիզմի բացահայտումը երկու կարևոր հարց   է առաջ  բերում.«ինչու է  կանգնեցվել  պատերազմը ի օգուտ Ադրբեջանի,    ինչու եք խաբում, որ փորձել ենք  տարածք հետ վերձնել ու տվել մեծ զոհեր»,-ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ այս հարցերի պատասխանների բացակայումը հանրության առաջ բացահայտում են  ապրիլյան  պատերազմի իրական պատկերը :

Դիտվել է 5,113 անգամ
 


Այս թեմայով