Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայկական կողմին հասցված «15 զոհերի» մասին լուրերը սուտ են

Հայկական կողմին հասցված «15 զոհերի» մասին լուրերը սուտ են

zinvor3Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»:

Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է 103 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy