Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել.«Հրապարակ»

10BDF6E4-9989-46B1-9735-E0CE49352FF5_cx0_cy9_cw0_w987_r1_s_r1«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, մեր տեղեկություններով, Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, և պայմանավորվածություն կա այլևս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։ Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և ավելացնելու արտահանումը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով