Հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, իսկ հակառակորդը ունի վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան

g_image (1)ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ասաց, թե մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, մենք հակադարձել ենք:
«Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե բերքահավաքի աշխատանքների իրականացնելու հարցում սահմանամերձ գյուղի բնակիչները, դիմել են Կարմիր խաչին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.«Մենք հատկապես այս փուլում միշտ գյուղացիների կողքին ենք»:

Նա նաև նշեց, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

tert.am

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով