Home » հրատապ » Հայկական կողմը զոհեր չունի. Ադրբեջանը լարում է իրավիճակը

Հայկական կողմը զոհեր չունի. Ադրբեջանը լարում է իրավիճակը

սահմանՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և, վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Ադրբեջանի ՊՆ-ն իր խայտառակ գործողությունները քողարկելու նպատակով` ադրբեջանական  լրատվամիջոցներով  տարածում է ապատեղեկատվություն այն մասին, որ դիվերսիոն ներթափանցման փորձ եղել է հայկական կողմից և ԼՂՀ ՊԲ-ն ունեցել է զոհեր:

Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությանը ասաց.«ԼՂՀ ՊԲ-ը արդեն հերքել է դա, հայկական կողմը կորուստներ չունի, իսկ մենք մեր կողմից կարող ենք ավելացնել, որ նման օրերին ադրեբջանական կողմը կրկին լարում է իրավիճակը»,-ասաց խոսնակը` հավելելով, որ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում Ադրբեջանը դիմում է նույնանման գործողությունների:
Դիտվել է 310 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy